Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը՝ հիմք դառնալով նոր զարթոնքի համար․ Գառնիկ Դանիելյան

Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է ՀՀ անկախության օրվա՝ շնորհավորելով այն․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այն կերտվեց անսահման նվիրումի, անձնազոհությունների գնով:

Ցավոք, այսօր մեր պետության առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ։ Մենք ականատեսն ենք ծանր կորուստների. հանձնված է հայրենիքի մի մասը, խարխլված է անվտանգությունը, վտանգված են հոգևոր արժեքները, մեր բարոյական նկարագիրը:

Սակայն, ես հավատում եմ վաղվա լուսավոր գալիքին: Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը՝ հիմք դառնալով նոր զարթոնքի համար:

Մենք ունենալու ենք պաշտպանված, արժանապատիվ և իրապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, որտեղ առաջնային ու անսակարկելի կլինեն ազգային արժեքները»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *