Թրամփը կանխատեսել է «Ամերիկայի վախճանը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ եթե Կոնգրեսում հանրապետականների մեծամասնությունը չվերացնի օբստրուկցիայի պրակտիկան, ապա դա կարող է հանգեցնել «Ամերիկայի վախճանին»։

«Ֆիլիբաստեր» անվամբ հայտնի օբստրուկցիայի կանոնի համաձայն՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կարող է արգելափակվել, եթե նախնական քվեարկության ժամանակ չհավաքի 100 ձայնից 60-ը։

«Եթե Սենատում հանրապետականները վերջ չդնեն ֆիլիբաստերին, դա կանեն «տուպոկրատները» (Dumpcrats․ այսպես է նախագահը անվանում դեմոկրատներին՝ խմբ․), իսկ ես, չնայած մեր կուսակցության հաջողություններին, կլինեմ վերջին հանրապետական նախագահը։ Հանրապետականներին այլևս երբեք չի հաջողվի հաղթել ընտրություններում։ Այլ կերպ ասած՝ սա կլինի Ամերիկայի վախճանը», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նախագահի խոսքով՝ եթե դեմոկրատները վերացնեն օբստրուկցիայի պրակտիկան, ապա նրանք կարող են վերահսկողություն ստանալ ողջ Միացյալ Նահանգների ընտրական համակարգի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *