Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, անդրադառնալով Երևանի Աղի լճի շրջակայքի ավերման ահազանգին, գրում է․
«Հիմա էլ որոշել եք Աղի լի՞ճը ոչնչացնեք։ Ոչ մի բնության կտոր չեք թողում։ Եղեգը կարևորագույն դեր ունի կենսաբազմազանության համար։ Ափը չեն բետոնում՝ բնականը ոչնչացնելով։
Այս հակաբնապահպանական ծրագրերին դադար տվեք։ Առավոտվանից բազմաթիվ նամակներ եմ ստանում, համայնքին հարցրե՞լ եք, որ իրենց սեփականությիւնը նման ձևով եք տնօրինում…»։