Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան․ տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Հայ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա»,- ասված է հաղորդագրությունում։