Կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները


Աշխարհ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համաձայնության են եկել այն հարցում, թե «որքան կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները, կանխի իր տարածքից իրականացվող հարձակումները և լիարժեք իրականացնի իր ինքնիշխանությունը»։

Իրաքի վարչապետը The New York Times-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ իրաքյան զինված խմբավորումները լիովին զինաթափված և լուծարված կլինեն մինչև 2027 թվականը։

Ըստ ալ-Զայդիի՝ սեպտեմբերի 30-ին կհայտարարվի նոր փուլային զինաթափման ծրագիր, որի առաջին փուլը կլինի 90-օրյա հրադադար: Դրանից հետո զինված խմբավորումները պետք է սկսեն զինաթափվել, գործընթաց, որը, երկրի իշխանությունների գնահատմամբ, կավարտվի մինչև 2027 թ. հունիսի 30-ը:

Իրաքի վարչապետը նաև նշել է, որ զինաթափումն անհրաժեշտ է «ուժեղ տնտեսություն» կառուցելու համար:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *