Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն՝ Դոնալդ Թրամփի ելույթների եւ նրա վարչակազմի միջոցառումների շուրջօրյա հեռարձակմամբ։ Նոր նախագիծը հայտնվել է Սպիտակ տան պաշտոնական YouTube-ալիքում։
Դիտողներին խոստանում են նախագահի գլխավոր ելույթները, ամենահետաքրքիր տեսագրությունները եւ ուշագրավ պահերի տեսանյութերը, որոնք իրական ժամանակում կթարմացվեն։
Նախագծի մեկնարկը տրվել է նախագահի եւ ամերիկյան լրատվամիջոցների միջեւ հակամարտության ֆոնին։
Ուրբաթ օրը Թրամփն արգելել էր CNN-ին, ինչպես նաեւ Politico եւ MS NOW պարբերականներին աշխատել Սպիտակ տանը՝ նրանց կողմից իր գործունեությունը բացասական լուսաբանելու պատճառով։
Թեեւ Fox News-ի, ABC-ի, NBC-ի եւ CBS-ի վրա արգելքը չի տարածվում, նրանք համերաշխություն են հայտնել գործընկերներին եւ շեշտել, որ չեն ապահովի նախագահի հեռուստատեսային լուսաբանումը, քանի դեռ սահմանափակումները գործում են։