ԱՄՆ-ն բաց է Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ հնարավոր բանակցությունների համար․ Ռուբիո

Միացյալ Նահանգները բաց է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում իրանական պատվիրակության հետ հնարավոր բանակցությունների համար հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ի հետ զրույցում։

Նա նշել է, որ ներկայում որևէ կոնկրետ հանդիպում նախատեսված չէ, բայց ԱՄՆ-ն բաց է հնարավորության համար, հատկապես, եթե դա կարող է հանգեցնել դրական արդյունքի և հասնել Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելը կանխելու հիմնական նպատակին։

«Եվ հարցն այն է, որ Իրանը բացարձակապես չպետք է ունենա միջուկային զենք։ Նա պարզապես չի կարող ունենալ այն», – ընդգծել է Ռուբիոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *