Նեթանյահուն Նյու Յորքի քաղաքապետին մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին արմատական ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանն աջակցելու և հրեաների դեմ բողոքի ցույցեր հրահրելու համար։ Վարչապետն այս հայտարարությունն արել է Նյու Յորք այցից առաջ, որտեղ նա պատրաստվում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանումհայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամո՛թ Ձեզ, պարո՛ն Մամդանի։ Ամո՛թ Ձեզ, որ աջակցում եք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հրեշներին, որոնք իրականացրել են մեր ժողովրդի կոտորածը։ Ամո՛թ Ձեզ, որ հրահրում եք անկարգություններ Նյու Յորքի հրեաների դեմ։ Ես գնում եմ ՄԱԿ։ Ես կասեմ ճշմարտությունը մեր հերոս զինվորների մասին, և կասեմ ճշմարտությունը Ձեր մասին», – հայտարարել է Նեթանյահուն X-ում տեղադրված կարճ տեսաուղերձում։

Մամդանին նախկինում կոշտ հայտարարություններ է արել Իսրայելի վարչապետի դեմ։ Մասնավորապես, նա նշել է, որ քաղաքի իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի հրամանագրով ձերբակալելու տարբերակները։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ոչ ոք չի կարողանա որևէ հանգամանքներում ձերբակալել Նեթանյահուին ԱՄՆ կատարած նրա այցերի ընթացքում։ Մամդանին ավելի ուշ խոստովանել է, որ քաղաքը չունի սեփական իրավական լիազորություններ հրամանը կիրառելու համար։

Սեպտեմբերի 22-ին The Jerusalem Post-ը հաղորդել է, որ Նեթանյահուի՝ Նյու Յորք այցը կրճատվել է մինչև մեկ օր, ինչն այն դարձնում է Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ կատարած ամենակարճ ուղևորություններից մեկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *