Վրաստանի
վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է «Բազմակողմ գործընկերության
գագաթնաժողովին», որն անցկացվել է անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի բարձր մակարդակի 81-րդ նստաշրջանի շրջանակներում։
Կոբախիձեն
նշել է, որ Հարավային Կովկասը գտնվում է զգալի փոփոխությունների ժամանակաշրջանում,
և, նրա խոսքով, այժմ ի հայտ են գալիս լրացուցիչ հնարավորություններ առևտրի, տրանսպորտային
կապի և տնտեսական զարգացման ոլորտներում տարածաշրջանային համագործակցության համար։
Վրաստանի
վարչապետը նաև ողջունել է հարևան երկրների միջև խաղաղության գործընթացում
առաջընթացը և հայտարարել, որ Վրաստանը մտադիր է շարունակել հավատարիմ մնալ
երկարաժամկետ խաղաղության ու կայունության հասնելուն ուղղված սկզբունքներին։
Կոբախիձեն
անդրադարձել է նաև Վրաստանի տարածքի օկուպացիային. «Վրաստանի տարածքի 20%-ի
շարունակվող օկուպացիան ազդում է տեղում ապրող մարդկանց կյանքի և իրավունքների
վրա։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը,
ներառյալ ապաօկուպացիային, հաշտեցմանը և հակամարտությունից տուժած մարդկանց միջև
վստահության վերականգնմանը»։
Նա նաև
ընդգծել է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգային
աջակցության կարևորությունը։