«Նախորդ կալանքի որոշմամբ դատարանը շփման որևէ սահմանափակում չէր արձանագրել։ Ինչ-ինչ պատճառներով դատարանն այսօր որոշեց տնային կալանք, բայց և սահմանափակեց շփումները»,- նշեց Սողոյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորներին ևս թույլ չի տրվում շփվել Արեգնազ Մանուկյանի հետ, քանի որ դատարանը դա համարել է խնդրահարույց։ Տնային կալանքը սահմանվել է 3 ամսով, որը պաշտպանական կողմը բողոքարկելու է։