Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ գերտերությունների ուժն այդքան էլ գերբնական չէ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված իր հրաժեշտի ելույթում։
Նա նշել է, որ վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ գերտերությունների հնարավորությունները սահմանափակ են, և որ ոչ մի պետություն լիարժեքորեն չի տիրապետում «գերուժի»։
Ըստ Գուտերեշի՝ միայն ռազմական հզորությունը, տեխնոլոգիական գերազանցությունը կամ տնտեսական հզորությունը չեն կարող ապահովել անվտանգություն և կայունություն։ Դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի վրա կենտրոնացած բազմակողմ միջազգային համակարգ։
Նա ընդգծել է, որ այս համակարգը զրոյից ստեղծելու անհրաժեշտություն չկա. «Մենք արդեն ունենք ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այն արդար համակարգի հիմքն է, որի մասին ես խոսում եմ»։