Ծեծի է ենթարկել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։

Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ 

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Ռուբեն Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբոսի վարորդին՝ կոտրելով քիթը։

Վարորդը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *