Թրամփը ՄԱԿ ԳԱ–ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին ու Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ մեջբերել է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր մասին ասված խոսքերը․

«Պակիստանի վարչապետը՝ հրաշալի մարդ, ասել է, որ Դոնալդ Թրամփը պատասխանատու է 30 միլիոն մարդու կյանք փրկելու համար, իսկ, հավանաբար, նաև շատ ավելի մեծ թվով մարդկանց։

Ադրբեջանի նախագահն ասել է. «Նախագահ Թրամփ, վեց ամսում դուք հրաշք եք գործել»։ Դա իսկական հրաշք էր, որը ոչ ոք հնարավոր չէր համարում իրականացնել։

Հայաստանի վարչապետն ասել է, որ այս առաջընթացը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության գործին նրա վճռական նվիրվածության»,– հայտարարել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *