ԱՄՆ-ը, Գրենլանդիան և Դանիան համաձայնագիր են ստորագրել կղզու անվտանգության վերաբերյալ

ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Վաշինգտոնին ընդլայնել իր ռազմական ներկայությունը կղզում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Արարողությանը մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Թրամփի պնդմամբ՝ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ը ստանում է կղզու անվտանգության նկատմամբ վերահսկողություն՝ առանց որևէ ֆինանսական ծախսի, իսկ Պենտագոնն անմիջապես կսկսի կղզում մեծ ռազմական զորախմբի տեղակայումը։ Նա նշել է, որ գործարքն անժամկետ է։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, մեկնաբանելով ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է, որ Գրենլանդիայում ամերիկյան ռազմական ներկայությունը կդառնա ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության առաջին գիծը, քանի որ երկրի տարածքի վրա հնարավոր հրթիռային հարվածները կկատարվեն Արկտիկայով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *