Առաջին անգամ հիմնանորոգվում է Երևանի թիվ 133 մանկապարտեզը․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և տեղեկացրել, որ առաջին անգամ հիմնանորոգվում է 1963 թվականին կառուցված թիվ 133 մանկապարտեզը, որը հիմնադրումից ի վեր որևէ անգամ չի նորոգվել։

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ 2019-2025 թվականների ընթացքում Երևանում հիմնանորոգվել և վերակառուցվել է 45 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 11․000 երեխա։ Առաջիկայում հիմնանորոգվող մանկապարտեզների ցանկին կավելանան ևս 32-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *