Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն»,- ընդգծել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ նշելով, որ Անկարան ի սկզբանե խրախուսել է կողմերին խաղաղություն հաստատել։ Ողջունելով օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք համարել է երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը նպաստող քայլեր։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղություն կլինի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *