«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը հայհոյանքներ ու վիրավորանքներ է ուղղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանին՝ ի պատասխան վերջինիս հրապարակման։
Սահակյանն իր գրառման մեջ քննադատել էր այն արտիստներին, որոնք կլորիկ գումար էին վերցրել է ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու համար։
Հիշեցնենք՝ Անկախության 35-ամյակը Հայաստանում նշվեց մեծ շուքով․ Հայաստանի կառավարությունն այդ նպատակով բյուջեից հատկացրել էր 1 միլիարդ 326 միլիոն 969 հազար դրամ։
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ, որին մասնակցեցին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախումբը և ճանաչված արտիստներ՝ Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Իվետա Մուկուչյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը, Արամ MP3-ն, «Կարեն-Սևակ Բենդ»-ը և այլք։
Թաթա Սիմոնյանին ելույթի համար հատկացվել էր 20 մլն, Արման Հովհաննիսյանին՝ ավելի քան 17 մլն, «Կարեն-Սևակ բենդ»-ին՝ ավելի քան 13 մլն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ դարձյալ ավելի քան 13 մլն դրամ, Ռոլանդ Գասպարյանին՝ ավելի քան 9 միլիոն դրամ, Սարո Թովմասյանին՝ 8 միլիոն դրամ, Իվետա Մուկուչյանին՝ ավելի քան 5 միլիոն դրամ, Արամ MP3-ին՝ ավելի քան 5 միլիոն դրամ,Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբին՝ 4 միլիոն դրամ, Լիպարիտ Ավետիսյանին, Գևորգ Հակոբյանին, Հասմիկ Թորոսյանին՝ 2 մլն 700 հազարական դրամ։ Հաղորդավաոր Խորեն Լևոնյանին տրվել էր 3 միլիոն 600 հազար դրամ, իսկ Լուսինե Թովմասյանին՝ 1 միլիոն 320 հազար դրամ։