Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը, հայտնում է «ԱրմԼուրը»։
«Մեզ հայտնի դարձավ, որ Արարատի մարզում՝ հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արտաշատի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հնարավոր վրեժխնդրությունը, իսկ հիմնական մասնակիցները բերման են ենթարկվել։ Դատարանը նրանցից մի քանիսի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Նրանց թվում է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը»,– նշում է լրատվամիջոցը։