Արսեն Ջուլֆալակյանը 39 տարեկանում դարձել է 2026 թվականի Հարավամերիկյան խաղերի չեմպիոն

2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 39 տարեկանում դարձել է 2026 թվականի Հարավամերիկյան խաղերի չեմպիոն։

Ռոսարիոյում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հայ ըմբիշը մինչև 77 կգ քաշային կարգում զբաղեցրել է 1-ին տեղը։

Արգենտինայի հավաքականի կազմում հանդես եկող Ջուլֆալակյանը չորս գոտեմարտ է անցկացրել և երեք հաղթանակ է տարել։

Խմբային փուլում նա նախ 8:0 հաշվով առավելության է հասել պերուացի Ռայան Կուբասի նկատմամբ, ապա 4:9 հաշվով պարտվել Կոլումբիայի ներկայացուցիչ Յաիր Կուերոյին։ Արգենտինան ներկայացնող ըմբիշը խմբից կիսաեզրափակիչ է դուրս եկել երկրորդ տեղով, որտեղ 9:0 հաշվով վաղաժամ հաղթանակ է տարել բրազիլացի Ժոիլսոն դե Բրիտոյի նկատմամբ։

Եզրափակչում Ջուլֆալակյանը կրկին հանդիպել է Կուերոյի հետ և ռևանշի հասել խմբային փուլում կրած պարտության համար։ Արսենը 4:2 հաշվով հաղթել է կոլումբացուն և Արգենտինայի հավաքականին ոսկե մեդալ պարգևել։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *