ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Aյս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան–Իրան երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։
Նախարարներն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։
Որպես երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ՝ նշվել է Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսին՝ Բիշքեկում։
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության և կայունության խթանման կարևորությունը։