Մանկական Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում 2026 թվականին Հայաստանը կներկայացնի 13-ամյա Nare-ն։ Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից՝ տեղեկացնելով, որ Nare-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 21:00-ին։
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր մրցույթ Մանկական Եվրատեսիլ 2026-ում Հայաստանը ներկայացնելու համար։
Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող էին դիﬔլ ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։
Մանկական Եվրատեսիլը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։