Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը բшխվել Է «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում 00:25-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Dodge» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, անցել մայթով և բախվել «Գրանդ Քենդի» ընկերության խանութի դռանը՝ կոտրելով այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Dodge»-ի վարորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *