Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին


Հայաստան


Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերին։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Կարեն Սարգսյանի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 545-Ա որոշմամբ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սևան համայնքում կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 29-ին։ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն 32 791 քաղաքացի։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ։

Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։

Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիակա ն պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։

Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *