GAC ապրանքանիշը մուտք է գործում Հայաստանի շուկա Armenian Autoshow 2026 ցուցահանդեսում

 Չինական աշխարհահռչակ GAC (Guangzhou Automobile Group Co., Ltd.(“GAC”) ապրանքանիշը Հայաստանի շուկա է մուտք գործում Armenian Autoshow 2026 ցուցահանդեսի շրջանակում՝ նոր էջ բացելով իր միջազգային զարգացման պատմության մեջ։ Այս մեկնարկն արտահայտում է հայաստանյան հաճախորդների հանդեպ երկարաժամկետ հանձնառությունը՝ կենտրոնանալով ժամանակակից ավտոմեքենաների, դրանց վստահելի շահագործման եւ հետվաճառքային աջակցության վրա։

GAC-ի ներկայությունն ընդլայնում է Հայաստանի ավտոմոբիլային շուկայում առաջարկվող ընտրությունը եւ հնարավորություն ընձեռում ապրանքանիշն անմիջապես ներկայացնելու տեղացի վարորդներին ու գործարարներին։ Armenian Autoshow 2026-ը դառնում է այդ առաջին հանդիպման հարթակը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու GAC-ին եւ շարժունակության վերաբերյալ ապրանքանշանի մոտեցումներին։ Այս մեկնարկը հիմք է դնում երկարատեւ հարաբերությունների ձեւավորմանը մի շուկայում, որտեղ ապրանքի որակն ու սպասարկման նկատմամբ վստահությունը վճռորոշ են գնորդների համար։

GAC-ի երկարաժամկետ նպատակն է իր միակ պաշտոնական ներկայացուցչի՝ «Ագափի Գրուպ» ՍՊԸ-ի հետ համատեղ Հայաստանում ձեւավորել կայուն ներկայություն՝ զարգացնելով տեղական մասնագիտական կարողություններն ու հաճախորդների հետ հարաբերությունները։ Առաջնահերթություններից են վաճառքի եւ սպասարկման որակի զարգացումը, տեխնիկական կարողությունների ամրապնդումն ու մոդելային շարքի աստիճանական հարմարեցումը տեղական պահանջներին։ Այս մոտեցման առանցքում ավտոմեքենայի ձեռքբերման եւ շահագործման ամբողջ շղթան է՝ հաճախորդների վստահությունը նաեւ գնումից տարիներ անց պահպանելու նպատակով։

Ինչպես այլ շուկաներում, Հայաստանում էլ ընկերությունը ձգտում է հասնել տեխնիկական եւ հետվաճառքային սպասարկման ամենաբարձր չափանիշներին՝ առաջնորդվելով ժամանակակից ավտոմաբիլային շուկայի պահանջներով։ Սպասարկման տեսլականը հիմնված է պատրաստված տեխնիկական անձնակազմի, համապատասխան ախտորոշիչ սարքավորումների, օրիգինալ պահեստամասերի եւ սահմանված ընթացակարգերով իրականացվող տեխնիկական աջակցության վրա։ Շարունակական տեխնիկական վերապատրաստումն ու որակի նկատմամբ հետեւողական մոտեցումը կարեւոր են ինչպես ավտոմեքենաների հուսալի շահագործման, այնպես էլ դրանցից օգտվող հաճախորդների աջակցության համար։

Այս ամենի նպատակն է ապահովել մասնագիտական, թափանցիկ եւ վստահելի սպասարկում՝ նպաստելով ավտոմեքենայի անվտանգության, շահագործման արդյունավետության եւ երկարաժամկետ արժեքի պահպանմանը։ Հայաստանում սպասարկման նկատմամբ վստահության ձեւավորումը GAC-ի կայացման առանցքային բաղադրիչներից է։

Ինչպես նշում է «Ագափի Գրուպ» ՍՊԸ-ի օպերացիոն տնօրեն Էմին Զոհրաբյանը․

«Armenian Autoshow 2026-ի շրջանակներում հայաստանյան շուկա մտնելը GAC-ի՝ այս երկարաժամկետ նախաձեռնության մեկնարկային կետն է։ Համադրելով շուկայում ընդլայնվող ներկայությունն ու հաճախորդների հանդեպ հետեւողական հոգատարությունը՝ GAC-ը եւ «Ագափի Գրուպը» նպատակ ունեն դառնալու վստահելի գործընկեր հայաստանյան վարորդների համար եւ նպաստելու երկրի ավտոմոբիլային ոլորտի հետագա զարգացմանը։»

Հայաստանում ներկայացված կլինի մակնիշի ողջ տեսականին՝ GAC, AION եւ Hyptec ապրանքանշաններով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, Armenian Autoshow 2026-ի շրջանակում՝ սեպտեմբերի 25-ին, 26-ին եւ 27-ին  GAC S7-ը  հայաստանյան գնորդներին կառաջարկվի 1 մլն դրամ զեղչով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *