Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազան կկոչվի ի պատիվ Թրամփի

Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմաբազայի ստեղծման
դեպքում
այն կկոչվի «Ֆորտ Թրամփ»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։
Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ
Նավրոցկին։

 

Նրա խոսքով՝
նախագծի հաստատումը «միայն ժամանակի հարց է»։ Նավրոցկին հույս է հայտնել, որ բազան
կկառուցվի մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականը, և նա անձամբ
կկարողանա մասնակցել դրա բացմանը։

 

Ներկայումս
Լեհաստանում ռոտացիոն հիմքով գտնվում է մոտ 10.000 ամերիկացի զինծառայող։ Վարշավան
նաև պատրաստ է ընդունել Գերմանիայից ԱՄՆ զինվորականների մի մասին, եթե Վաշինգտոնը
կրճատի նրանց ներկայությունը այնտեղ։

Բազան ստեղծելուց
առաջ կողմերը պետք է լուծեն մնացած վարչական և ֆինանսական հարցերը։ Այն
Լեհաստանում տեղակայելու գաղափարը 2018 թվականին առաջարկել էր Լեհաստանի այն
ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *