Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ։
Աշակերտները «Վիզուալ Հայաստան» կազմակերպության կողմից իրականացվող «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026 թ.» կրթական հարթակի շրջանակում իրականացնում են բնապահպանական հետազոտական նախագիծ՝ «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ կենսաբազմազանություն և էկոհամակարգեր» թեմայով։
Թանգարանում աշակերտներին ներկայացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտները, բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերն իրենց բնորոշ ֆլորայով և ֆաունայով։
Հանդիպման ընթացքում աշակերտների հետ քննարկվեցին Արարատի մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կլիմայի փոփոխության հիմնախնդրին։
Ներկայացվեցին կլիմայական փոփոխությունների հետևանքով կենսաբազմազանության կրճատման, բնական էկոհամակարգերի խաթարման և որոշ կենդանատեսակների անհետացման վտանգի վերաբերյալ փաստեր ու օրինակներ։
Աշակերտների հետ քննարկվեց նաև շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը և բնապահպանական խնդիրների հաղթահարման գործում յուրաքանչյուր անհատի դերի նշանակությունը։
Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ: Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված կադրերը:
