Բրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործում


Բիզնես


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին, հայտնում են Կառավարությունից:

Քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին:

Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *