«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոն


Բիզնես


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը։ 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի  ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջայց է կատարել տաղավարներում, զրուցել ուսանողների, աշխատանք փնտրող անձանց և գործատուների հետ, հետաքրքրվել ներկայացված ծրագրերով և նախաձեռնություններով։ 

Իր ելույթում նախարար Թորոսյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով կրթության դերը անձի զբաղվածության և բարեկեցության ապահովման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև e-work.am հարթակի հնարավորություններին և նշել, որ այժմ աշխատանքներ են իրականացվում կայքի առաջխաղացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով այն զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոն։

Էքսպոյին առանձին տաղավարով ներկայացված է եղել նաև Միասնական սոցիալական ծառայությունը․ ներկայացվել են e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու հնարավորությունները, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման գործող ծրագրերը։ Էքսպոյի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթական ու աշխատանքային, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *