ՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողությունները

Բրազիլի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ կարծում են, որ այդ մարմինը ներկայումս ի վիճակի չէ կատարելու իր պարտականությունները՝ պահպանել խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում: Այս մասին ասվում է չորս երկրի համատեղ հայտարարության մեջ:

Արտգործնախարարներն ընդգծել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը հնարավորինս շուտ իրականացնելու կարևորությունը: Նրանց կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցչականությունը, լեգիտիմությունը, լիազորությունները և արդյունավետությունը ներկայումս կասկածի տակ են, Խորհրդի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողությունները։

Նախարարները կարևորում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​և ոչ մշտական ​​անդամների թվի ավելացումը։ Նրանց նպատակն է ապահովել իրենց մշտական տեղերն այդ կառույցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *