Այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրավիրել էր Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման մասին աշխատանքային քննարկում, որին հրավիրված էին նաև կառավարության ներկայացուցիչները:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ևս մասնակցում էին քննարկմանը’ բովանդակային քննարկման ակնկալիք ունենալով: Սակայն քննարկման օրակարգը կազմակերպիչները շեղեցին և այն վերածեցին «միջխորհրդարանական հանդիպման»` ղարաբաղցի նախկին պաշտոնյաներին ներկայացնելով որպես գործող պատգամավորներ և կառավարության ներկայացուցիչներ:
Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը` Հայաստանում կա մեկ կառավարություն և մեկ խորհրդարան, հետևաբար մեր խմբակցության պատգամավորները չէին կարող շարունակել ներկա գտնվել այդ քննարկմանը:
Ինչպես նաև կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր թիմը այլ ձևաչափերով կապի մեջ է ղարաբաղցի մեր հայրենակիցների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին և պարբերաբար հանդիպում ու քննարկում է դրանք: