«Սև թիկնոցը» վերադառնում է․ Disney+-ը հայտարարել է հերոսի մասին նոր մուլտսերիալի արտադրության մեկնարկի մասին։ Նախագծի վրա աշխատում են Point Grey Pictures-ի և Disney-ի ստեղծագործական թիմերը՝ օրիգինալ մուլտսերիալի հեղինակ Թեդ Սթոունսի մասնակցությամբ։
Սյուժեի համաձայն՝ «Սև թիկնոցը» երկար տարիներ ապրել է մի աշխարհում, որտեղ նրա մասին ոչ ոք չի լսել։ Հերոսին նախկին առաքելությանը վերադառնալու հարցում օգնում է Դաքի անունով դեռահասը, որը գիտի նրա պատմությունը։ Նրանք միասին կրկին կհանդիպեն հին հակառակորդներին, այդ թվում՝ Անտիթիկնոցին և Մեգավոլտին, ինչպես նաև նախկին դաշնակիցներին։
«Սև թիկնոցը» օրիգինալ մուլտսերիալը հեռարձակվել է 1991-1995 թվականներին և ունեցել 91 դրվագ։ Այն հետագայում շարունակվել է նաև տեսախաղերի, կոմիքսների և DuckTales-ի նոր տարբերակներում կերպարի հայտնվելու միջոցով։
radar armenia