Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում

Սիբիրի բոլոր տարածաշրջաններում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում: Վերջին դեպքը տեղի է ունեցել Օմսկի մարզում: Կենդանիների հարձակումներ են տեղի ունենում Սիբիրի գյուղական վայրերում և Հեռավորարևելյան դաշնային շրջանում։ 

Օմսկի մարզը մնացել էր վերջին տարածաշրջանը, որտեղ արջերը բնակելի վայրերին չէին մոտենում։ Սակայն տարածաշրջանի հյուսիսում արջը մտել է Ուստ Իշիմ գյուղի բնակչուհու բանջարանոց և սպանել շանը։ Վայրի կենդանիներն սկսել են մարդկանց մոտ հայտնվել Սիբիրի բոլոր տարածաշրջաններում։

Վերջին ամիսներին Ռուսաստանում արջերի հարձակումներից զոհվել է 17 մարդ։ Ամենամեծ թիվը գրանցվել է Կրասնոյարսկի երկրամասում, այնտեղ մահացել է վեց մարդ։ Երեքական մարդ է զոհվել  Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, մահվան երկու դեպք է տեղի ունեցել Բուրյաթիայում։ Մարդկանց վրա արջերի հարձակումներ են գրանցվել Ալթայում, Կամչատկայում և Խաբարովսկի երկրամասում։

Մարդկանց մոտ կենդանիների զանգվածաբար հայտնվելու պատճառներից են անտառային հրդեհները Կրասնոյարսկի երկրամասում, ինչպես նաև մայրու ընկույզի վատ բերքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *