ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ X-ում հրապարակված գրառման մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Ադրբեջան–Եվրոպական միություն կապերը, տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրությամբ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ներում է ստացել և ազատվել պատժի մնացած մասը կրելուց։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի՝ 2026 թվականի մարտի 16-ի դատավճռով Ռայանը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։