Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) նվաճել է բրոնզե մեդալ 2026 թվականի Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում:
Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը 0-5 հաշվով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Բայր Բատլաևին՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Հայաստանի համար սա Եվրոպայի առաջնության երկրորդ և վերջին մեդալն է։ Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը (65 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։
Այսօր նաև Մարատ Միքայելյանը (75 կգ) քառորդ եզրափակչում 2:3 հաշվով պարտվել է անգլիացի Քալում Մաքինին։