«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև
ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՄԱՍԻՆ
-Տիգրանաշենում կատարված ծառատունկը, ընդամենը, ակցիա էր․ ակցիա՝ ցույց տալու համար, որ մենք զարգացնելու ենք Տիգրանաշենը, որ մենք չենք ուզում հանձնել այն։
-Մենք պետք է հեռացնենք այս իշխանությանը։ Հայ ժողովուրդը պետք է զգա ու հասկանա՝ նորից գնում են զիջումների, ուստի, պետք է մեն ինչ անի, որ մենք ազատվենք այս իշխանություններից։
-Նիկոլ Փաշինյանն արել է կոնկրետ հայտարարություն՝ Տիգրանաշենն անվանել է Քյարքի․ ինչ եք առաջարկում, չարձագանքե՞նք։ Եթե մեր հայրենիքի տարածքները հանձնելու մասին է խոսում, պետք է մեր ժողորվրդին զարթնեցնենք և պայքարենք մեր ժողովրդի հետ միասին։
-Մենք առաջարկում ենք լուծում՝ ասում ենք՝ չե՛նք տալու, զարգացնելո՛ւ ենք մեր տարածքները։
— Փաշինյանն իր ցույց տված քարտեզի պատասխանատուն չէ. այդ քարտեզն արդեն 230 քառակուսի կիլոմետր տարածքով չկա։
-Սահմանազատումն անում են այն տարածքներում, որտեղից մենք անպայման պետք է զիջենք, հետո Փաշինյանը կփախչի կգնա Ամազոնի անտառներ, էնտեղից անգամ չենք գտնի նրան։
-Իրենք նոր փորձանքներ են բերելու մեր երկրի գլխին․ մենք իրենց տվել էինք հնարավորություն՝ ընտրություններով այդ ստրկական վիճակից հանեինք իրենց, որովհետև նրանց ցանկացած գործողություն թելադրված է այլ երկրի կողմից։
-Երբ մարդը եռապատերազմի կուսակցություն է ներկայացնում, նա հնարավորություն չունի պայքարելու մեր տարածքների պաշտպանության համար։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-Ընդդիմություն ասելիս նախ մենք պետք է հասկանանք, թե ո՞ւմ նկատի ունենք, ո՞ր կուսակցություններն են ռեալ ընդդիմություն։
-Հանդիպումներ եղել են այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք, իսկապես, ուզում են ազատվել այս չարիքի իշխանությունից։
-Գիտեմ՝ մեզ քննադատող ուժեր կան, բայց, այդ քննադատողները պետք է իրենց հաշիվ տան, ասեն՝ թե ինչո՞ւ օգնեցին Փաշինյանին մնալ իշխանության, իրենք վառել են մեզ հասանելիք ձայները ու դրանք նվիրել Փաշինյանին։
-Ընդդիմության հետ քննարկումները կշարունակվեն․ ձևավորում ենք նոր մոտեցումներ։ Վստահ եմ՝ անպայման ունենալու ենք արդյունք։
-Մենք նախընտրական փուլում պայքարել ենք ամբողջ աշխարհի դեմ, դուք կարո՞ղ եք գտնել մի ուժ, որը 4 ամսում հասել է հաջողության՝ պայքարելով ամբողջ աշխարհի դեմ։
-Անգամ այդքան ճնշումներից հետո Փաշինյանը չի՛ հաղթել, մեզանից ձայներ է գողացել։
-Մենք սահմանել էինք այնպիսի նշաձող, որը պետք է հայ ժողովրդին, այնպիսի նշաձող, որը փոփոխություն բերեր։
ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ
-Ընդդիմությունն առաջին օրից կանգնած է եկեղեցու կողքին․ երկու անգամ եղել է հարձակում եկեղեցու վրա, և մեր ուժը կանգնած է եղել եկեղեցու կողքին։ Ես կարող եմ վստահ ասել, որ Փաշինյանին չի՛ հաջողվելու Եկեղեցու հարցում։
-Նա չի՛ հաջողելու Սահմանադրության հարցում, չի՛ հաջողելու Տիգրանաշենի հարցում։
-Իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակադարձում ենք ուժեղ Հայաստանի գաղափարախոսությունը։
ՌՈՒՍԱԿԱՆ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱ
-Հայաստան պետությունն անտեր չի՛ մնա, պետության տերը ժողովուրդն է, բայց Հայաստանի անվտանգությունն անտեր կմնա․ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգության բաղադրիչ։
-Մենք ասում ենք, որ Հայաստանին պետք են մեկից ավելի երաշխավորներ։
-Մենք հիմա ունենք անվտանգային ձևավորված համակարգ, որից Փաշինյանն այսքան տարի չի հրաժարվել, իսկ այսօր վերացնում է այդ համակարգը՝ չունենալով անգամ այլ համակարգի վերաբերյալ առաջարկություն։
-Աշխարհում շատ քիչ պետություններ կան, որոնք կարողանում են ապահովել իրենց անվտանգությունը։
-Կրկնում եմ՝ մեր անվտանգային համակարգը կմնա անտեր։
-2020 թվականին մենք պարտվեցինք զորավար Փաշինյանի հրամանատարությամբ, դրանից հետո մենք ապրում ենք թելադրանքների տակ, իսկ, երբ դու ապրում ես թելադրանքների տակ, դա ինքնիշխանություն կոչելն ուղղակի անամոթություն է։
-Մենք պետք է փոխենք իշխանություններին, որ իրական ինքնիշխանություն բերենք մեր երկրին։
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-Մենք դարձել ենք պարտքով ապրող երկիր։
-Այս իշխանության արած գործը տնտեսության մեջ հետևյալն է՝ պարտք վերցնել, կախել այն ժողովրդի վրա և ժողովդին ստիպել պարտք վերցնել ու կախել իրենց տների վրա։