Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ առևտրատնտեսական և տրանսպորտային հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Երկու երկրների առաջնորդները դրական են գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում ձեռնարկվող փոխադարձ քայլերը։ Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների շրջանակում Թուրքիայի և Հայաստանի զարգացող համագործակցությունը նպաստում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թուրքիայի նախագահը նաև Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *