Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ծրագրում է 2027 թվականի սկզբին մենամարտել իր քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։

«Ղեկավարությունը գոհ էր իմ ելույթից և ասաց, որ մենք կխոսենք հաջորդ շաբաթ։ Հետո ես հարցրի՝ արդյոք տիտղոսային մենամարտ կստանամ։ Նրանք պատասխանեցին՝ այո։ Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային։ Ես ցանկանում եմ չեմպիոնական գոտու համար պայքարել Ջասթին Գեյջիի դեմ։ Հուսով եմ՝ այդ մենամարտը կկայանա հաջորդ տարվա սկզբին»,— Ծառուկյանի խոսքերն է մեջբերում X սոցիալական ցանցի FightLuck էջը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *