Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովը կարող է հարթակ դառնալ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման համար։ Կիևը պատրաստ է աջակցել նման ձևաչափին, եթե համաձայնություն ձեռք բերվի․РБК-Украина-ն։
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան կողմերն արդեն քննարկել են գագաթնաժողովի ընթացքում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Նա հավելել է, որ G20-ի ձևաչափն ինքնին կարող է պայմաններ ստեղծել երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների համար։
«Ես կարծում եմ, որ սա եռակողմ հանդիպման պոտենցիալ հնարավորություն է՝ շոշափելի արդյունքներով», – նշել է Զելենսկին։