Քուվեյթն ու Կատարը ՀՀ դեսպանություններին ավելի քան 65 մլն դրամ են նվիրաբերել

Քուվեյթում և Կատարում ՀՀ դեսպանությունները 2026 թվականի երկրորդ եռամսյակում այդ երկրներից ընդհանուր առմամբ 65,3 մլն դրամի նվիրատվություն են ստացել։ Գումարը նախատեսված է դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանն աջակցելու համար։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ ստացված նվիրատվություններից երկրորդ եռամսյակում ծախսվել է 37,5 մլն դրամ։

Նվիրատվությունների ստացումն ու դրանց հաշվին կատարված ծախսերը պետք է ներառվեն 2026 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *