ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցությունները, սակայն տարաձայնությունները պահպանվում են


Աշխարհ


ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական շփումները շարունակվել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբալեայի շրջանակում, սակայն կողմերի միջև հիմնական տարաձայնությունները դեռևս պահպանվում են։

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ բանակցություններ են անցկացրել միջնորդների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումը «շատ լավ» և «արդյունավետ» է անվանել։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում ներկայացվել են պատերազմի ավարտի և հետագա բանակցությունների պայմանները։ Դրանց թվում են ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման վերացումը, Իրանի սառեցված ակտիվների ազատումը և Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Իրանը հայտարարել է, որ համապատասխան պայմանների կատարման դեպքում կարող է նեղուցը վերաբացել յոթ օրվա ընթացքում։

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ բանակցությունների առանցքային հարցերից մեկը։ Այն կարևոր ծովային ուղի է նավթի և գազի միջազգային փոխադրումների համար։

Միաժամանակ կողմերի միջև պահպանվում են կոշտ հայտարարությունները։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Թրամփը հայտարարել է, որ Իրանը կանգնած է համաձայնության հասնելու կամ «Իսլամական Հանրապետությունը ոչնչացնելու» ընտրության առաջ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ օրը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական գործընթացը։

Բանակցություններին զուգահեռ՝ դիվանագիտական գործընթացում ներգրավված են նաև տարածաշրջանի երկրները։ Կատարն ու Օմանը մասնակցում են ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերին, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով նավարկության և լարվածության թուլացման հարցերում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *