Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում


Հարեվաններ


Հայաստանը ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս մասին Նյու Յորքում ռուս լրագրողի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը հայ-ռուսական հարաբերությունների շուրջ 90 տոկոսը կենտրոնացած էր անվտանգության խնդիրների վրա։

Փաշինյանի խոսքով՝ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվում, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխակերպվեն։

«Այժմ՝ խաղաղության պայմաններում, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կփոխակերպվեն։ Մենք կառուցողական ենք տրամադրված»,– նշել է վարչապետը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *