Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 600 մլն դրամ է հատկացվել

Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար հատկացվել է ևս 600 մլն դրամ:

Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 24-ին կայացած նիստում։

Նշվում է, որ գումարի հատկացումը պայմանավորված է «Հրազդան» մարզադաշտում մարզական մրցումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու անհրաժեշտությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *