Բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետ


Մշակույթ


Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետ։ Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քամերոնը՝ Երևանում։

 

«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ՝ խոսելու կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։

 

Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։

Ջեյմս Քամերոն. հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *