Միջամտել են ոստիկանները | Top-News.am


Սպորտ


«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը Մադրիդում գիշերային զբոսանքի ժամանակ հայտնվել է անսովոր իրավիճակում։


Ինչպես հաղորդում է El Correo-ն, մի խումբ երկրպագուներ ճանաչել են ֆուտբոլիստին, խնդրել են լուսանկարվել և ինքնագիր տալ, ինչից հետո սկսել են քայլել նրա հետևից։ Ռոդրին հրաժարվել է կանգ առնել և, ի վերջո, ստիպված է եղել օգնություն խնդրել մոտեցած ոստիկաններից։ Միջադեպի տեսանյութն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում։ «Դուք ինձ կօգնե՞ք։ Նրանք ամենուր հետևում են ինձ»,- ասել է ֆուտբոլիստը իրավապահներին։

Ոստիկանների միջամտությունից հետո երկրպագուները դադարել են հետապնդել խաղացողին, և նա կարողացել է հանգիստ շարունակել իր ճանապարհը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *