Արտաքին ազդեցությունից մինչև կուսակրոնության ուխտի խախտում․ գրեթե տարի ու կես ձգվող հակաեկեղեցական արշավի շրջանակում եկեղեցուն ու հոգևորականներին ուղղված՝ այդպես էլ չապացուցված այս ու մի շարք այլ մեղադրանքները սկանդալային զեկույցում է ամփոփել վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Առաջարկում են՝ «ճգնաժամի» հաղթահարման և եկեղեցու, իբրև թե, «բարենորոգման»սցենար։ Հայաստանի Սահմանադրությունը հստակ է՝ պետությունն ու եկեղեցին անջատ են։ Չնայած սրան՝ 75 էջանոց զեկույցի նախաբանից առաջ գրել են․ «Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։