2017 թվականին OpenAI-ի համահիմնադիր Գրեգ Բրոքմանն իր օրագրում գրում էր 1 միլիարդ դոլար աշխատելու ցանկության մասին։ Ինն տարի անց նա գլխավորում է Forbes 400-ի ամենահարուստ նորեկների ցանկը՝ տիրապետելով ավելի քան 25,5 միլիարդ դոլարի:
Բրոքմանի հարստության հիմնական մասը OpenAI-ում նրա ունեցած մոտ 3% բաժնեմասն է (գնահատվում է ավելի քան $20 մլրդ): Նա նաև $471 մլն-ի բաժնետեր է Stripe ընկերությունում, որտեղ նախկինում աշխատել է որպես տեխնիկական տնօրեն։
Բրոքմանի կարողությունն էապես գերազանցում է OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի ($3,3 մլրդ, ով ընկերությունում բաժնեմաս չունի) և մյուս համահիմնադիր Իլյա Սուցկևերի ($7 մլրդ) կարողությունները: Ռեյտինգում նա զբաղեցնում է 45-րդ տեղը՝ առաջ անցնելով նույնիսկ Ռուպերտ Մերդոկից:
Բրոքմանի անձնական օրագիրը դարձել էր Իլոն Մասկի դատական հայցի գլխավոր ապացույցը, որտեղ Մասկը OpenAI-ին մեղադրում էր ոչ առևտրային կարգավիճակը խախտելու մեջ։ Սակայն երդվյալ ատենակալները մերժել են Մասկի հայցը:
Վերջին շրջանում Բրոքմանն ու նրա կինը $50 մլն են հատկացրել AI-ամետ քաղաքական PAC-երին, ինչպես նաև $25 մլն՝ Դոնալդ Թրամփին աջակցող Super PAC-ին, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատակիցների և օգտատերերի շրջանում:
OpenAI-ի գնահատված արժեքը հասել է $852 մլրդ-ի, սակայն ընկերությունը որոշել է IPO-ն հետաձգել մինչև 2027 թվականը՝ արհեստական բանականության անվտանգության հետ կապված աճող մտահոգությունների և ռիսկերի պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայազգի գյուտարարը, որի «անպետք» սարքը փոխեց բանկային աշխարհը․ բանկոմատի պատմությունը