Հաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը


Սպորտ


ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի C2 խմբի շրջանակում կայանալիք Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: 


Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սլովենիան ներկայացնող Մարտին Մատոշան: Նրա օգնականներն են Մատեյ Ժունիչն ու Ալեքսանդար Կասապովիչը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միխայել Անտիչը:


Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ հանդիպմանը կգործի նաև VAR համակարգը, որի պատասխանատուն կլինի Ալեն Բորոշակը, իսկ նրա օգնականը (AVAR)՝ Ալեքսանդար Մատկովիչը: Մրցավարական ողջ անձնակազմը ներկայացնում է Սլովենիան:


Հայաստան–Լատվիա մրցավեճը կկայանա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները:  



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *