ԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ


Գիտություն


Ավստրալիան հայտարարել է, որ OpenAI-ի արհեստական բանականության գործակալը հունիսին ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալ՝ ստանալով ֆայլերի չարտոնված հասանելիություն։ Սա կարող է լինել ԱԲ գործակալի կողմից կառավարական կայք ներխուժման առաջին հայտնի դեպքը։

Սա ԱՄՆ-ից դուրս ԱԲ գործակալների կողմից արտաքին համակարգեր մուտք գործելու ամենաաղմկահարույց միջադեպերից մեկն է, որը հաջորդում է վերջերս ամբողջ աշխարհում ԱԲ գործակալների կողմից իրականացված մի քանի խախտումների։ Սա տագնապ է առաջացրել կառավարությունների և ընկերությունների շրջանում:

Վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտնել է, որ OpenAI-ի գործակալն ապօրինի մուտք է գործել պետական գործակալության բժշկական վիճակագրության պորտալ, որը պատասխանատու է ոչ զգայուն առողջապահական տվյալների և վիճակագրության, այդ թվում՝ պետական բժշկական ծախսերի համար:

«Ներկայումս առկա ապացույցները վկայում են, որ… ցանցի ավելի լայն խախտում չկա: Այնուամենայնիվ, այս իրավիճակն ակնհայտորեն անընդունելի է»,-  հայտարարել է Ալբանիզը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:

Քննությունը շարունակվում է, և Ավստրալիան OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանին հայտնել է իր «ծայրահանդիճան մտահոգությունը այս միջադեպի կապակցությամբ», ասել է Ալբանիզը՝ հավելելով, որ խորապես հիասթափված է կառավարությանը ծանուցելու հարցում ընկերության ուշացումից:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *