Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երկու ամսով։
Հիշեցնենք՝ Գալստանյանը կալանավորված է նախորդ տարվա հունիսի 26-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Գալստանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը։