Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունն ու առճակատումը կանխելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։
Այս մասին Սպիտակ տանը ելույթի ժամանակ հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է հետևեն մեր միջև որևէ հակամարտություն և առճակատում թույլ չտալու սկզբունքին։ Մենք, անկասկած, կկարողանանք գտնել այս մոլորակի վրա, որը երկուսս էլ մեր տունն ենք անվանում, երկու մեծ երկրների համակեցության ճիշտ ուղին»,– հայտարարել է Սի Ծինփինը։
Չինաստանի առաջնորդն ընդգծել է երկու երկրների զինված ուժերի միջև կանոնավոր երկխոսությունը շարունակելու կարևորությունը։
«Մեր զինված ուժերը պետք է շարունակեն կանոնավոր երկխոսությունը, կատարելագործեն ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության մեխանիզմները»,– նշել է Սի Ծինփինը։